Բայդենը Կալիֆորնիայում անտառային հրդեհների պատճառով աղետի ռեժիմ է հայտարարել, նաև չեղարկել այցը Իտալիա

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ջո Բայդենը չեղարկել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին արտասահմանյան այցը Իտալիա՝ Կալիֆորնիայում զանգվածային հրդեհների պատճառով, որտեղ արդեն առնվազն 5 մարդ է մահացել։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը, գրում է Current time-ը։

Ավելի վաղ Բայդենը նահանգում աղետի ռեժիմ էր հայտարարել՝ արտակարգ իրավիճակի հետևանքների դեմ պայքարելու և տուժածներին դաշնային օգնությունն արագացնելու նպատակով։

«Մենք պատրաստ ենք անել ամենը, ինչ պահանջվում է ՝ հրդեհները Հարավային Կալիֆորնիայում զսպելու և վերականգնմանը օգնելու համար: Բայց մենք գիտենք, որ դա երկար, անիծյալ երկար ճանապարհ է լինելու: Դաշնային կառավարությունն այստեղ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ դուք մեր կարիքն ունեք»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Հունվարի 8-ին Բայդենը մեկնել է Լոս Անջելես՝ տեղեկություն ստանալու Կալիֆորնիայի նահանգապետից, իսկ Վաշինգտոն վերադառնալուց հետո որոշել է չեղարկել իր արտասահմանյան հրաժեշտի ուղևորությունը։

Նախատեսվում էր, որ Բայդենը  հունվարի 9-ին կայցելի Իտալիա։ Եռօրյա այցի ընթացքում նա պետք է հանդիպեր երկրի նախագահ Սերջիո Մատարելլայի և վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ՝ քննարկելու Կիևին G7-ից 50 միլիարդ դոլարի վարկի հարցը՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները: Բացի այդ, ուղևորության շրջանակում նախատեսվում էր Բայդենի հանդիպումը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ։

Հավելենք, որ անտառային հրդեները Կալիֆորնիայում շարունակվում են հունվարի 7-ից։ Սա համարվում է նահանգի պատմության ամենաավերիչ հրդեհներից մեկը։ Իրավիճակը սրում են ուժեղ քամին և ցածր խոնավությունը։

Հաստատվել է 5 մարդու մահը, իսկ ավելի քան երկու հազար տներ, ձեռնարկություններ և այլ շինություններ ավերվել կամ վնասվել են: Տարհանվել է շուրջ 130 հազար մարդ։ Ըստ AccuWeather-ի գնահատականների՝ հրդեհի վնասը գերազանցելու է  50 միլիարդ դոլարը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի