Լևոն Քոչարյանի պնդմամբ՝ իր և Սերգեյ Ասատուրովի գործով տուժող ոստիկանը ոտքով հարվածել է գետնին ընկած Ասատուրովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի և նրա ընկերոջ՝ Սերգեյ Ասատուրովի գործի քննությունը, որի շրջանակներում ցուցմունք է տալիս գործով տուժող ոստիկան Հրաչիկ Խաչատրյանը։

Պաշտպանական կողմը հարց ուղղեց Հրաչիկ Խաչատրյանին, թե սեպտեմբերի 23-ի միջադեպի ժամանակ, այսինքն՝ Քոչարյանին և Սերգեյ Խաչատուրովին բերման ենթարկելու օրը ոտքով հարվածե՞լ է Ասատուրովին, ինչին ի պատասխան ոստիկանը նշեց, որ չի հարվածել:
Լևոն Քոչարյանը դատարանին հայտնեց, որ իր մոտ առկա է տեսանյութ, որում Հրաչիկ Խաչատրյանը ոտքով հարվածում է ընկած Սերգեյ Ասատուրովին: Նա դատարանին խնդրեց թույլատրել ցույց տալ տեսանյութը, պաշտպաններն էլ հայտնեցին, որ տեսանյութը դիտելուց հետո դրա վերաբերյալ հարցեր են ուղղելու Խաչատրյանին:

«Առարկություններ կա՞ն»,- դատավարության մասնակիցներին դիմելով՝ ասաց դատավոր Կարեն Ֆարխոյանը: Հարցադրումից կարելի էր տպավորություն ստանալ, որ դատարանը դեմ չէ տեսանյութի հրապարակմանը, սակայն շուտով մեղադրող կողմն առարկեց՝ նշելով, թե իրենք, ընդհանուր առմամբ, դեմ չեն տեսանյութի հրապարակմանը, բայց այժմ տուժողին հարցեր տալու փուլն է:

Դատարանը որոշեց այս փուլում չթույլատրել տեսանյութի հրապարակումը՝ պատճառաբանելով, որ դատարանը զրկված չէ տեսանյութը հետագայում դիտելու, ինչպես նաև տուժող Հրաչիկ Խաչատրյանին կրկին հարցաքննելու հնարավորությունից:

Արաքս Մամուլյան