Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Քաղաքականություն
06.01.2025 | 12:21Թուրքիայի Մուղլա նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։