Մոսկվան ընդլայնում է համագործակցությունը Փհենյանի հետ. Բլինքեն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ, ըստ Վաշինգտոնի, Մոսկվան ընդլայնում է համագործակցությունը Փհենյանի հետ տիեզերական ոլորտում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«ԿԺԴՀ-ն արդեն ստանում է ռուսական զինտեխնիկա և ուսուցում։ Այժմ մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ Մոսկվան մտադիր է Փհենյանի հետ կիսել առաջադեմ տիեզերական և արբանյակային տեխնոլոգիաները»,- ասել է Բլինքենը Սեուլում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում է պաշտոնական այցով։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Մոսկվան այդպիսով «վճարում է» Փհենյանին իր զինվորներին Ուկրաինայի դեմ ճակատ ուղարկելու դիմաց։

Այս գիշեր հայտնի է դարձել, որ ԿԺԴՀ-ն միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ։ Հարավային Կորեայի ռազմական պաշտոնյաները հայտնել են, որ հրթիռը, ենթադրաբար, անցել է ավելի քան 1000 կիլոմետր, նախքան օվկիանոսն ընկնելը:

Բլինքենը նաև կրկնել է դեկտեմբերի վերջին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը կարող է մոտ լինել Հյուսիսային Կորեայի՝ որպես միջուկային տերության կարգավիճակի ճանաչմանը, հաղորդում է AFP-ն։

Բլինքենը նաև մեկնաբանել է ուկրաինական զորքերի նոր հարձակումը Կուրսկի շրջանում և ասել, որ դա կարևոր նշանակություն կունենա ապագա բանակցությունների համար:

«Նրանց դիրքը Կուրսկում շատ կարևոր է, քանի որ, իհարկե, դա կարևոր է ցանկացած բանակցությունների համար, որոնք կարող են տեղի ունենալ գալիք տարում», – ասել է Բլինքենը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի