Ոստիկաններն ու փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը հետևել է անձնակազմի շարային ստուգատեսին

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 30-ին ներկա է եղել Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմի շարային ստուգատեսին։ Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը ներկայացրել են ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։ Ստուգվել է ծառայողական մեքենաների համալրվածությունը, տեխնիկական վիճակը, օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունը, ծառայողների արտաքին տեսքը։ Նախարարը դիմելով ծառայողներին՝ հորդորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ ուժեղացնել ծառայությունը՝ դեպքերի, պատահարների կանխարգելման և անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով։

Արփինե Սարգսյանը ոստիկաններին կոչ է արել խիստ լինել օրինախախտների նկատմամբ, ուժեղացնել հսկողությունը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ, մարդաշատ վայրերում և առևտրի կենտրոններում իրականացնել հերթապահություն՝ ինչը կնպաստի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման արդյունավետությանը։

Նա հանձնարարել է ուժեղացված հսկողության շրջանակում նաև ակտիվացնել աշխատանքը հանցագործությունները կանխելու ուղղությամբ, իսկ արդեն գրանցված դեպքերին արձագանքել օպերատիվորեն՝ օգտագործելով ողջ ներուժը։

Փրկարար ծառայողներին նախարարը հորդորել է, եղանակային փոփոխություններով պայմանավորված, ուժեղացնել հսկողությունը հանրապետության ավտոճանապարհներին՝ իրականացնել հերթապահություն, ինչպես նաև՝ կանխարգելիչ միջոցառումներ, օպերատիվորեն արձագանքել քաղաքացիների ահազանգերին։
Ստուգատեսից հետո ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։