«Օբորոնլոգիստիկա»-ն պնդում է, որ «նպատակային ահաբեկչություն» է իրականացվել Միջերկրական ծովում խորտակված Ursa Major նավի վրա

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարության «Օբորոնլոգիստիկա» ձեռնարկությունը հայտարարել է, որ Միջերկրական ծովում խորտակված Ursa Major նավը «նպատակային ահաբեկչության» թիրախ է դարձել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ կազմակերպությանը հղումով։

«Օբորոնլոգիստիկա»-ն ներկայանում է որպես Ursa Major բեռնատար նավի օպերատոր։ Անձնակազմի անդամները պնդում են, որ Մոսկվայի ժամանակով 13:50-ին «երեք իրար հաջորդող պայթյուն է տեղի ունեցել», ինչի հետևանքով նավն աջակողմյան հատվածում կողաթեքվածք է ունեցել մինչև 25 աստիճան։ Ընկերությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ով կարող էր Միջերկրական ծովում նավի վրա ահաբեկչություն իրականացնել և ինչպես կարող էր դա տեղի ունենալ։ Պայթյունից հետո նավը խորտակվել է, երկու մարդ մահացել է, 14 մարդ փրկվել է։

Լրատվամիջոցները հայտնել էին, որ պայթյունը տեղի է ունեցել շարժիչային սրահում, երբ Ursa Major-ը շարժվում էր դեպի արևելք՝ Ջիբրալթարի նեղուց։ Նավը Սանկտ Պետերբուրգից մեկնել է դեկտեմբերի 11-ին և պետք է ժամաներ Վլադիվոստոկ հունվարի 22-ին։

Mediazona-ն էլ գրել է, որ «Sparta» և «Ursa Major» նավերը երկար տարիներ բեռներ էին տեղափոխում Սիրիայում ռուսական զորախմբի համար։ Լրատվականի պնդմամբ՝ խորտակված Ursa Major-ը տեղափոխում էր ռեակտորի լյուկեր, որոնք նախատեսվում էր հասցնել Վլադիվոստոկ և տեղադրել Lider միջուկային սառցահատի վրա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի