Գերմանիան կոչ է անում Թուրքիային հետաքննել թուրքական ԱԹՍ-ի հարվածից քուրդ լրագրողների մահը

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Գերմանիայի լրագրողների ասոցիացիան (DJV) կոչ է արել Թուրքիայի կառավարությանը պարզաբանել Սիրիայի հյուսիսում թուրքական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու քուրդ լրագրողների մահվան հանգամանքները, գրում է Stockholm Center for Freedom-ը։

32-ամյա Նազիմ Դաշտանը և 29-ամյա Ջիհան Բիլգինը սպանվել են դեկտեմբերի 19-ին Հալեպի արևելքում գտնվող Տիշրին ամբարտակի մոտ՝ Անկարայի կողմից աջակցվող ուժերի և ԱՄՆ-ի կողմից աջակցվող քուրդ զինյալների միջև բախումները լուսաբանելիս։

Չնայած մի քանի լրատվամիջոցներ Թուրքիային մեղադրում են զինված անօդաչու թռչող սարքի կողմից լրագրողների դիտավորյալ սպանության մեջ՝ Անկարան լռում է այս մեղադրանքների վերաբերյալ։

Ըստ DJV-ի հայտարարության՝ երկու լրագրողներն էլ երկար տարիներ աշխատել են քրդական լրատվամիջոցներում և վերջերս լուսաբանել են Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի ազգային բանակի՝ ապստամբ խմբավորումների կոալիցիայի հարձակոմները Սիրիայի հյուսիսային և արևելյան քրդական տարածքների վրա։ Մեջբերվում են ականատեսների պնդումները, որ թուրքական անօդաչու թռչող սարքը դիտավորյալ թիրախավորել է լրագրողներին Սիրիայի Ռոժավայում։

«Սա տագնապալի մեղադրանք է, որը պետք է հետաքննի թուրքական կառավարությունը: Եթե թուրքական անվտանգության ուժերը թիրախավորում են լրագրողներին, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է DJV-ի նախագահ Միկա Բոյսթերը:

Կոչ անելով դիվանագիտական աջակցություն ցուցաբերել Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը՝ պատասխանատվություն պահանջելու համար, նա նշել է, որ եթե լրագրողների մահն ապացուցվի, դա պետք է ազդի Թուրքիայի հետ Գերմանիայի դիվանագիտական հարաբերությունների վրա:

Միաժամանակ, թուրքական իշխանությունները երկուշաբթի ձերբակալել են ինը հոգու, այդ թվում՝ մամուլի վեց ներկայացուցիչների, որոնք բողոքում էին շաբաթավերջին Ստամբուլի Շիշհանե հրապարակում լրագրողների սպանության դեմ։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել նաև Ստամբուլի փաստաբանների միության նախագահ Իբրահիմ Քաբօղլուի և կազմակերպության խորհրդի անդամների դեմ՝ կապված լրագրողների սպանությունից հետո հրապարակված մամուլի հայտարարության հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի