Ազատ արձակված ընդդիմադիր Իլյա Յաշինի նկատմամբ ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել

Լուրեր

10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Բոլորը

Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինի նկատմամբ, որն ազատ էր արձակվել Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև գերիների փոխանակման արդյունքում։ Այս մասին տեղեկությունը «Մեդիազոնա»-ն գտել է ՌԴ ՆԳՆ հետախուզման բազայում («օտարերկրյա գործակալների» ռեգիստրում):

Պարբերականի տեղեկություններով՝ քարտը տվյալների բազայում հայտնվել է դեկտեմբերի 25-ին։ Նոր քրեական գործի հարուցման մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։

Ինքը՝ Յաշինը (նաև հայտարարված է «օտարերկրյա գործակալ») լրատվականին տված մեկնաբանությունում ասել է, որ ոչինչ չգիտի Ռուսաստանում հալածանքների վերսկսման մասին։

«Երևում է՝ նրանք քրեական գործ են հարուցել, որպեսզի ինձ ձերբակալեն հենց օդանավակայանում, եթե որոշեմ վերադառնալ Ռուսաստան»,- Mediazona-ին պատասխանել է քաղաքական գործիչը։

2022 թվականի վերջին Իլյա Յաշինը «ռազմական կեղծիքների» գործով դատապարտվել էր 8,5 տարվա ազատազրկման։ Այս տարվա օգոստոսին նա մի քանի այլ քաղբանտարկյալների հետ ազատ էր արձակվել Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև գերիների փոխանակման արդյունքում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի