Ուկրաինայում էլեկտրաէներգիայի կանխարգելիչ անջատումներ են՝ ռուսական կողմի զանգվածային հրթիռային հարվածի պատճառով

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ուկրաինայում ռուսական բանակի զանգվածային հրթիռային հարվածի պատճառով էլեկտրաէներգիայի կանխարգելիչ անջատումներ են սկսվել։ Դեկտեմբերի 25-ի առավոտյան ամբողջ երկրում օդային հարվածի ահազանգ է ստացվել, փոխանցում է Current Time-ը։

«Անջատումների ժամանակացույցին տեղեկացեք ձեր տարածաշրջանային էներգետիկ ընկերությունների կայքից և պաշտոնական էջերից»,- ասվում է «Ուկրէներգո»-ի հայտարարության մեջ:

«Suspilne»-ը գրում է, որ Կիևի որոշ շրջաններ հոսանքազրկվել են։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարության ղեկավար Գերման Գալուշչենկոն հայտարարել է էներգետիկ ոլորտի վրա զանգվածային հարձակման մասին։

Սուրբ Ծննդյան գիշերը պայթյուններ են որոտացել Խարկովում և Դնեպրում։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը նախազգուշացրել է բալիստիկ հարվածի վտանգի մասին և հայտնել, որ քաղաքը զանգվածային հրետակոծության տակ է։ Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ ռուսական ռազմական ուժերն առնվազն յոթ հարված են հասցրել Խարկովին, իսկ քաղաքի մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվել։

Տերեխովը հայտնել է, որ Խարկովի արևելքում գտնվող Սալտովսկի շրջանում երեք տուժած կա, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Ըստ Suspilne-ի՝ պայթյուններ են հնչել նաև Դնեպրոպետրովսկի շրջանի Կրիվոյ Ռոգում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի