Նիկոլ Փաշինյանը մեկնելո՞ւ է Սանկտ Պետերբուրգ․ կառավարության պատասխանը

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

ՀՀ կառավարությունը դեռ չի հստակեցնում՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին մասնակցելու է Սանկտ Պետերբերգում նախատեսված ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։

«Մենք ժամանակին բոլոր այցերի վերաբերյալ տրամադրում ենք պատշաճ տեղեկություն»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել էր, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգում, իսկ նիստը վարելու է Նիկոլ Փաշինյանը։

Դեկտեմբերի 4-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը Փաշինյանից հետաքրրքվել էր, թե ինչո՞ւ է որոշվել ԵՏՄ գագաթնաժողովը, որը նախագահում է Հայաստանը, անցկացնել ոչ թե Երևանում, այլ՝ Սանկտ Պետերբուրգում։

Նիկոլ Փաշինյանն էլ հարցին ի պատասխան հայտարարել էր, որ ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար։

«Անձամբ ես աննպատակահարմար եմ համարել միջոցառման անցկացումը Հայաստանում, որովհետև ցավոք Ձեզ հայտնի հանգամանքների բերումով, ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար»,- նշել էր նա։

 

Մանյա Պողոսյան