Թրամփը հայտարարել է, որ Պուտինը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել իր հետ

Լուրեր

08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է որքան հնարավոր է՝ շուտ հանդիպել իր հետ։ Այս մասին Թրամփը հայտարարել է Արիզոնայում կայացած համագումարի ժամանակ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Նախագահ Պուտինն ասել է, որ ցանկանում է որքան հնարավոր է՝ շուտ հանդիպել ինձ հետ։ Այնպես որ՝ պետք է սպասել, բայց պետք է վերջ տալ այս պատերազմին։ Այս պատերազմը սարսափելի է, սարսափելի»,- հայտարարել է նա:

Թրամփը, որը հունվարին կվերադառնա Սպիտակ տուն, ավելի վաղ քարոզարշավի ժամանակ ասել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կարող է պատերազմը դադարեցնել «24 ժամում»։

Նա վերջերս քննադատել էր գործող նախագահ Ջո Բայդենի համաձայնությունը՝ Ուկրաինային թույլ տալ օգտագործել ԱՄՆ-ի մատակարարած հեռահար զենքերը ռուսական տարածքին հարվածելու համար:

«Սպանված զինվորների թիվը… Այն հարթ հող է, և փամփուշտները թռչում են, հզոր փամփուշտներ, հզոր զենք, և միակ բանը, որը կարող է կանգնեցնել դրանք, մարդու մարմինն է»,- ասել է Թրամփը՝ կրկնելով, որ Ուկրաինայում պատերազմ չէր լինի, եթե ինքն այդ պահին լիներ Միացյալ Նահանգների նախագահը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի