Մեջլիսն Ադրբեջանում բռնաճնշումների մասին Եվրախորհրդարանի բանաձն անվանել է «ոչ օբյեկտիվ ու կողմնակալ»

Լուրեր

07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսն արձագանքել է Եվրախորհրդարանի բանաձևին՝ այն գնահատելով «ոչ օբյեկտիվ և կողմնակալ»։ Մեջլիսը Եվրախորհրդարանին մեղադրում է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու և «Ֆրանսիայի, Հայաստանի և հայկական լոբբիի շահերին ծառայելու մեջ»։

«Կասկած չկա, որ այս բանաձևը մեր երկրի դեմ ուղղված երկարատև զրպարտչական արշավի մի մասն է։ Ադրբեջանի հաջողությունները, որոնք միավորեցին համաշխարհային հանրությանը կլիմայի փոփոխության դեմ պայքարում, դարձան այս արշավի ակտիվացման պատճառը՝ համալրված նոր կեղծ տարրերով»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, թե, իբր, Ադրբեջանում բոլոր հիմնական իրավունքներն ու ազատությունները լիովին երաշխավորված են․

«Եվրախորհրդարանում քննարկումները և ընդունված փաստաթղթերը դարձել են այլ երկրների ներքին գործերին կոպիտ միջամտության գործիք: Այնուամենայնիվ, այս կառույցը պետք է լավ հասկանա, որ իր ոչ օբյեկտիվ դիրքորոշումը և կեղծ տեղեկատվություն ֆորմալացնող բանաձևերն այլևս հետաքրքրություն չեն ներկայացնում»:

Ադրբեջանի օրենսդիրները Եվրախորհրդարանին կոչ են անում «կենտրոնանալ եվրոպական մայրցամաքում աճող սեփական խնդիրների լուծման վրա»։

Նշենք, որ դեկտեմբերի 19-ին Եվրախորհրդարանը «խստորեն» դատապարտել էր Ադրբեջանի կառավարության ճնշումները քաղաքացիական հասարակության, անկախ ԶԼՄ-ների և քաղաքական ընդդիմության նկատմամբ՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին և կոչ արել նպատակային պատժամիջոցներ կիրառել բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։

Բանաձևի քվեարկությանը մասնակցած 553 պատգամավորներից 434-ը կողմ էր քվեարկել, 30-ը՝ դեմ, 89-ը՝ ձեռնպահ։

Բացի այդ ՝ Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրահանձնաժողովին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝  երկրի նախագահի օգնական Ֆուադ Ալեսքերովի, Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի և ՆԳ նախարար Վիլայաթ Էյվազովի նկատմամբ ու վերանայել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը։

Էմմա Չոբանյան