Էրդողանը հայտարարել է, թե ժամանակն է քուրդ զինյալներին Սիրիայից «արմատախիլ անելու»

Լուրեր

08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժամանակն է ոչնչացնել «ահաբեկչական» խմբավորումներին, որոնք վտանգ են ներկայացնում Սիրիայի գոյության համար, մասնավորապես՝ Իսլամական պետությանը և քուրդ զինյալներին, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով AFP-ին։

«Ժամանակն է չեզոքացնել Սիրիայում գոյություն ունեցող ահաբեկչական կազմակերպությունները»,- ասել է Էրդողանը Կահիերից վերադառնալիս ինքնաթիռում։

Թուրքիան «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF) դիտում է որպես ահաբեկչական կազմակերպություն, քանի որ այնտեղ գերակշռում է YPG-ը՝ քրդական խմբավորում, որը, ըստ նրա, կապված է PKK-ի զինյալների հետ։ Սակայն ԱՄՆ-ի կողմից աջակցվող ուժը ղեկավարում էր Իսլամական պետության դեմ պայքարը Սիրիայում 2019 թվականին, ընդ որում SDF-ը Միացյալ Նահանգների կողմից դիտվում է որպես «կարևոր»՝ կանխելու ծայրահեղականների վերածնունդը տարածքում:

Էրդողանն ասել է, որ իր կառավարությունը «կանխարգելիչ միջոցներ» է ձեռնարկում Թուրքիայի համար վտանգ ներկայացնող խմբերի դեմ։

«Մեզ համար անհնար է ընդունել նման ռիսկը», – նշել է նա՝ հույս հայտնելով, որ Սիրիայի նոր առաջնորդները չեն ընտրի նրանց հետ աշխատելու տարբերակը։

«Մենք չենք կարծում, որ առաջիկայում որևէ ուժ կշարունակի աշխատել ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարները, ինչպիսիք են ԴԱԻՇ-ը և PKK-YPG-ն… կջախջախվեն ամենակարճ ժամանակում»,-հայտարարել է  Թուրքիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի