Վարչապետը չի սպառնացել, խնայողությունից է խոսում․ Անահիտ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է՝ Փաշինյանը չի սպառնացել համայնքապետերին, թե պետք է կրճատել ավտոմեքենաները, որպեսզի չզրկվեն սուբվենցիոն ծրագրերից։ «Սպառնալիք կամ նման երանգ չկար, վարչապետը ներկայացրեց պետական քաղաքականությունը, որ համայնքներն էլ պետք է շատ խնայողական լինեն բյուջետային միջոցների հանդեպ»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Ավանեսյանը։

Ըստ նրա՝ դպրոցները, մանկապարտեզները, բուժկետերը պետք է վերանորոգվեն խնայված, կուտակված միջոցների հաշվին։

«Մեր ֆունկցիաներն իրականացնելու համար պետք է ունենանք ռեսուրսներ՝ ավտոմեքենա և մնացած անհրաժեշտ բաները, բայց պետք է հասկանանք, որ խնայողաբար և միայն խիստ կարիքի դեպքում պետք է հատկացնենք բյուջետային միջոցներ»,-նշեց նախարարը։

Նա ասաց նաև, թե առողջապահության համակարգում, օրինակ, դիտարկում են վարչական ծախսերի օպտիմալացման տարբերակներ։ «Եթե որևէ բան չփոխենք մեր աշխատելակարգի մեջ, դժվար թե արդյունքի հասնենք»,-ասաց Ավանեսյանը։                          

Մանրամասները՝ տեսանյութում։