Հաջողվեց վերականգնել ֆեյսբուքյան էջս. անձնական նամակագրություններից որոշ հատվածներ թիրախային հեռացրել են. Աղազարյան

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաջողվեց վերականգնել ֆեյսբուքյան էջս. անձնական նամակագրություններից որոշ հատվածներ թիրախային հեռացրել են. Աղազարյան

Երեկ երեկոյան ինձ հաջողվեց վերականգնել իմ ֆեյսբուքյան նախկին էջը, այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ՔՊ-ից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Այս կապակցությամբ հայտարարում եմ, որ նկատել եմ կոպիտ միջամտություն, մասնավորապես, անձնական նամակագրություններից որոշ հատվածների թիրախային հեռացում։ Ես կփորձեմ իմ էջում նախկինում հրապարակված երեք պատմվածքները, որոնք մաս են կազմում «Երկրի իրական կողմը» գրքի, վերծանել և վերջ։ Որևէ այլ միջամտություն իմ կողմից չի լինելու»։

ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսը նախաքննական մարմինն առգրավել է Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի գործով։ Պատգամավորը Factor TV-ի եթերում հայտարարել էր՝ ինչ-որ պաշտոնյա սպառնացել է իրեն, որ հեռախոսից հայտնաբերված անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունները կհայտնվեն ընտանիքի անդամների ձեռքին, եթե մանդատը վայր չդնի։

«Ինձ հրավիրեցին ուժեղ տղերք, չեմ ասի որտեղից, հրավիրեցին ուժեղ տղերք, քնքշորեն, բանորեն, և այլն, և այլն, պարոն վարչապետի խնդրանքը, ճիշտ չի, դա պետականության, և այլն, և այլն, և այլն, և այլն, և այլն: Ինձ ասում են՝ «դուք օքե՞յ եք, պարոն Աղազարյան, եթե այս ինֆորմացիան ձեր տղաները իմանան», ասում եմ՝ «այո, օքեյ եմ»: «Դուք օքե՞յ եք, պարոն Աղազարյան, որ էս ինֆորմացիան իմանա այ սա», ասում եմ՝ «ոչ, օքեյ չեմ»: «Բա որ իմանա՞»: «Բա որ իմանա, ես էլ ուրիշ բան կասեմ», – պատել էր նա։

Պատգամավորն այդպես էլ չի բացահայտել՝ ովքեր են «ուժեղ տղաները»։ Աղազարյանի խոսքով՝ իր հեռախոսում առկա բովանդակությունը, այդ թվում՝ անձնական, դուրս է եկել Հակակոռուպցիոն կոմիտեից, հասել ԱԱԾ, հետո՝ վարչապետին, վերջում էլ այն վարչության նիստում կիսվել ՔՊ-ականների հետ։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Օրեր առաջ Գլխավոր դատախազությունն էր դիմել Հակակոռուպցիոն կոմիտե, որ ուսումնասիրեն իշխանության ներկայացուցիչների հրապարակումները Հովիկ Աղազարյանի վերաբերյալ այն մասին, թե պետական գաղտնի տեղեկության արտահոսք է պատգամավորը կազմակերպել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» պարզաբանել էր, որ Աղազարյանը հեռացվել է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև «հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների» պատճառներով։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել էր, որ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է պատգամավորական մանդատները վայր դնել՝ հույս հայտնելով, որ Հովիկ Աղազարյանը կկատարի իր խնդրանքը։ Նոյեմբերի 22-ին Նարեկ Զեյնալյանը ԱԺ էր ներկայացրել մանդատը վայր դնելու դիմումը։ Հովիկ Աղազարյանը մերժել է Փաշինյանի խնդրանքը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում լսումների ժամանակ Քննչական կոմիտեի՝ այդ ժամանակվա նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով երկու հոգի միջնորդել է իրեն: Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի էր ունեցել վեճ, Աղազարյանը պնդել էր, թե Քյարամյանը ստում է: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը): Քյարամյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Մանյա Պողոսյան