ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն օգնի Հայաստանին․Ալիևը ՀՀ-ին զենքի մատակարարումները Բաքվի համար «իրական վտանգ» է անվանել

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Ֆրանսիայի կողմից  զենքի մատակարարումները Հայաստանին իրական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար։ Այս մասին ВГТРК-ի ու «Ռիա Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այն զենքերը, որոնք Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական, մահաբեր զենքեր են, որոնք գործնական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար»,- ասել է նա՝ նշելով, թե «Ադրբեջանը բազմիցս կոչ է արել  Փարիզին ու Վաշինգտոնին դադարեցնել Հայաստանի ռազմականացումը»։

«Մենք բազմիցս տեղեկացրել ենք Հայաստանին ու նրա հովանավորներին ԱՄՆ Պետդեպարտամենտում, որ դա պետք է դադարեցվի։ Սակայն, ցավոք, մեզ չեն լսել։ Հայաստանի սպառազինման գործընթացը ընթանում է թռիչքաձև»,- դժգոհել է Ալիևը՝ Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացումը կապելով դրա հետ։

«Մենք, բնականաբար, ստիպված ենք համարժեք միջոցներ ձեռնարկել 2025 թվականին մեր հաջորդ ռազմական բյուջեն կլինի ռեկորդային՝ մոտ 5 միլիարդ դոլար»,- նշել է նա։

Ըստ Ալիևի՝ ՀՀ սպառազինման հետևում կանգնած են Ֆրանսիան, Հնդկաստանը և Միացյալ Նահանգները,  պնդելով, թե Վաշինգտոնը չի ընդունում այդ մատակարարումները, թեև Ադրբեջանը հայկական օդանավակայաններում, իբր, արձանագրել է ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքները։

Ադրեջանի նախագահը հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությունը Երևանին որևէ երաշխիք չի տալիս։

«Այստեղ՝ գետնի վրա, եթե նրանք մտածեն հերթական սադրանքը մեր դեմ, նրանց ոչ ոք չի օգնի։ Ինչպե՞ս է նրանց օգնել Մակրոնը 2020 թ-ին կամ 2023 թ-ին։Աջակցել է, երևի ձեռքն է բռնել, կամ այլ տեղ։ Ինչի է նա ընդունակ, մենք դա շատ լավ գիտենք»,-ասել է Ալիևը՝ նշելով, թե Բաքուն շարունակելու է կոչ անել դադարեցնել զենքի մատակարարումը Հայաստանին։

«Եվ եթե այդպես շարունակվի, ապա մեր դեմ բողոքներ չլինեն »,- սպառնացել է նա։

Շարունակելով դժգոհել ՀՀ-ի կողմից սպառազինությունների ձեռքբերումից՝ Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ-ն չի դիմանա սպառազինությունների մրցավազքին»։

«Ես կարծում եմ, որ դա  աղետի տանող ճանապարհ է։ Հայաստանը չի դիմանա մեզ հետ սպառազինությունների մրցավազքին։ Չնայած այն հանգամանքին, որ զենքի մեծ մասը նրանք ստանում են Արևմուտքից անվճար կամ վարկով, որը, բնականաբար, հետո դուրս կգրվի։ Բայց նույնիսկ այդ դեպքում նրանք չեն դիմանա մեզ հետ սպառազինությունների մրցավազքին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի