Նյու Յորքի դատարանը հաստատել է Թրամփի մեղավորությունը գործերից մեկով

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Նյու Յորքի դատարանը հրաժարվել է չեղարկել երդվյալ ատենակալների դատավճիռը, որը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել 2016 թվականի նախագահական արշավի ընթացքում նախընտրական ֆոնդերի ծախսերի մասին գրառումները կեղծելու համար, գրում է Financial Times-ը։

Դատավոր Խուան Մերչանը մերժել է Թրամփի փաստաբանների այն փաստարկները, որ Գերագույն դատարանի որոշումը, որ նախագահն ունի անձեռնմխելիություն պաշտոնական կարգավիճակով գործելու համար, նախկին նախագահին ազատում է պատասխանատվությունից:

Թրամփի փաստաբանները պնդում էին, որ անձեռնմխելիության որոշումը պետք է տարածվի նաև կաշառք վերցնելու գործի վրա։

Մեղադրող կողմը պնդել է, որ հանցագործությունները, որոնցում մեղադրում են Թրամփին, կատարվել են նախքան նախագահ ընտրվելը։

«Թրամփը, ամենայն հավանականությամբ, կբողոքարկի վճիռը և իր դեմ հարուցված քրեական գործերը կանվանի քաղաքական դրդապատճառներով վհուկների որս»,- ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթը բանակցություններ է վարում Արդարադատության նախարարության ղեկավարության հետ՝ Դոնալդ Թրամփի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի