Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Նպատակը հանրության շրջանում առողջ ապրելակերպն ու ֆիզիկական առողջ ակտիվությունը խթանելն է, մյուս կողմից՝ հանրային երթևեկության էկոլոգիապես անվտանգ այլընտրանքային ձևերը խթանելը:  Ուստի, պետությունը խրախուսում է վարկով հեծանիվի ձեռքբերումը, որը կսուբսիդավորվի պետության կողմից։

Նախագծի հեղինակները նշում են, որ Հայաստանը բնակչության կանոնավոր ֆիզիկական ակտիվության առումով հետ է մնում զարգացող երկրներից, որտեղ ֆիզիկական կուլտուրայով զբաղվում է բնակչության ավելի քան 40-50 տոկոսը: Կառավարությունն առաջնահերթ է դիտարկում հանրության շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության խթանումը։ Այդ պատճառով սպորտի ոլորտին ուղղված պետական հատկացումները, 2018 թվականի համեմատ, 2023 թվայանին աճել են շուրջ հինգ անգամ, ընդ որում՝ դրա շրջանակում մասսայական սպորտին ուղղվող հատկացումներն աճել են շուրջ 10 անգամ՝ հենց այս թիրախն ունենալով։

Նախարարությունը նաև շեշտում է,  որ 2021 թվականից ներդրվել են մասսայական սպորտի նոր միջոցառումներ, մասնավորապես, ՀՀ վարչապետի գավաթի հինգ մրցաշարերը:

«Դպրոցական հեծանվավազքի կազմակերպման և դպրոցականների շրջանում հեծանիվ վարելը խթանելու նպատակով 2024թ. ավելի քան 6500 հեծանիվ է գնվել և տրամադրվել բոլոր դպրոցներին, կազմակերպվում են նաև համապատասխան մասնագետների վերապատրաստումներ՝ հեծանիվների ճիշտ շահագործման և գրագետ կիրառության համար։ Այս քաղաքականության շարունակությունն է ֆիզիկական առողջ ակտիվության խրախուսման շրջանակներում ներառել նաև բարձրագույն և մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին: Այս նախագծի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմ՝ խրախուսելու ՄԿՈՒ և բարձրագույն ուսումնական հաստատությունների այն սովորողներին և աշխատակիցներին, որոնք դիտարկում են հեծանիվը իբրև փոխադրամիջոց, նախասիրություն, ստանալ հնարավորություն մատչելի տարբերակով ձեռք բերել հեծանիվ՝ անհրաժեշտ պարագաներով, և այն գործածել առօրյայում»,- ասված է որոշման նախագծում։

Ըստ նախարարության՝ այս քաղաքականությունը կխրախուսի նաև համապատասխան տնտեսվարողներին՝ ձևավորելով վերջիններիս գործունեության համար ավելի նպաստավոր պայմաններ։ Առաջարկվում է մինչև 300 հազար դրամ տրամադրվող վարկով ձեռք բերել սիրողական դասի հեծանիվ: Վարկի մարման ժամկետն է մինչև 120 ամիս, սուբսիդավորման ժամկետը՝ մինչև 36 ամիս: Նշվում է, որ շուկայի վերլուծությունները և հեծանվի վաճառքով զբաղվող ընկերությունների հետ հանդիպումները ցույց են տվել, որ նախագծով առաջարկվող գինը բավարար է տարբեր դասի որակյալ հեծանիվներ ձեռք բերելու համար։