Նոր զարգացումներ Աղազարյանի շուրջ. ովքեր են պետական գաղտնիքի արտահոսքի մեղավորները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու մեղադրանքով։ Այս մասին Factor TV-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Դեկտեմբերի 3-ին իշխող ՔՊ-ն Աղազարյանին կուսակցությունից հեռացրեց հենց այն հիմնավորմամբ, թե նա, իբր, պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվություն է հանրայնացրել, ինչպես նաև թույլ է տվել հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։

Վարչության նիստի հաջորդ օրը ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը որոշակի մանրամասներ ներկայացրեց Աղազարյանի՝ գաղտնիք պարունակող տեղեկությունների հանրայնացման վերաբերյալ։

ՔՊ-ն Հովիկ Աղազարյանի գործողություններում պետությանը վնասող տեղեկությունների արտահոսքի մասին բարձրաձայնեց այն բանից հետո, երբ պատգամավորը հրաժարվեց կատարել Նիկոլ Փաշինյանի՝ մանդատը վայր դնելու պահանջը։ Սրան նախորդել էր Աղազարյանի և արդեն ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի  միջև աղմկահարույց միջադեպը խորհրդարանում։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և քաղաքական ուժը լքած Հովիկ Աղազարյանի շուրջ առաջացած աղմուկի ֆոնին ստվերվեց մեկ կարևոր հարց․ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն իրավունք ուներ ՔՊ-ականների հետ հանդիպման ընթացքում պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանրայնացնել։

Պետական գաղտնիքի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը երաշխավորվում է համապատասխան պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո։ Մյուս պաշտոնյաներին հասանելիությունը կարգավորվում է նույն օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասով, որտեղ նշված է՝ Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ։ Հովիկ Աղազարյանը պնդում է, թե ինքը հասանելիություն չի ունեցել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների։

Factor TV-ի տաղավարում ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն Աղազարյանի հայտարարությունից հետո նշեց, որ Նիկոլ Փաշինյանը փակ նիստում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից կարևոր տեղեկություններ է բացահայտել, ինչը հայտնվել է լրատվամիջոցներում։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ՔՊ-ականների և կուսակցությունից հեռացած Աղազարյանի հայտարարությունները համեմատելով՝  նշում է՝ կա՛մ այդ տեղեկությունները գաղտնի չեն եղել, կա՛մ գաղտնի են եղել և Նիկոլ Փաշինյանը նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվի։

Նիկոլ Փաշինյանի ազգական, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը վստահեցնում է՝ Փաշինյանը գաղտնիության ռեժիմից դուրս որևէ անձի պետությանը վտանգող տեղեկություն չի փոխանցել։

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, եթե պարզվի, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը հանրայնացրել է թիմի անդամների շրջանում, որտեղից էլ, ըստ ՔՊ-ականների, արտահոսք է եղել։

Հրաչյա Հակոբյանը չի կարծում, թե Փաշինյանը թերացել է այս հարցում, նա սլաքներն ուղղում է դեպի ԱԱԾ։

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր չհստակեցրեց, թե Հովիկ Աղազարյանն ինչ կարգավիճակ ունի քրեական վարույթով։ Հայտնի չէ նաև՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ևս որևէ կարգավիճակ ունի այս գործով։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանի կողմից եղել է երկրի անվտանգությանն առնչվող գաղտնի  տեղեկությունների հանրայնացում, ինչի հետ կապված, սակայն, որևէ իրավական հետևանք չի եղել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան