Մայոտ արշիպելագում փոթորկի հետևանքով զոհերի թիվը կարող է հազարների հասնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
Բոլորը

Հնդկական օվկիանոսում գտնվող ֆրանսիական Մայոտ արշիպելագին, որի բնակչությունը կազմում է ավելի քան 320 հազար մարդ, հարվածել է «Շիդո» ավերիչ փոթորիկը։ Տարերային աղետի զոհերի թիվը կարող է հասնել հարյուրների կամ նույնիսկ հազարների, հայտարարել է շրջանի պրեֆեկտ Ֆրանսուա-Քսավյե Բյևիլը, փոխանցում է Reuters-ը։

«Հնարավոր է՝ կմոտենանք հազարին, եթե ոչ մի քանի հազարի»,- ասել է պաշտոնյան։

Միաժամանակ, դեկտեմբերի 15-ի երեկոյի դրությամբ՝ փոթորկի հետևանքով մահացածների հաստատված թիվը 14-ն է, հաղորդվում է ավելի քան 250 վիրավորի մասին։

Սրանք Մայոտի կենտրոնական հիվանդանոցի տվյալներն են, սակայն աղետի հետևանքով ոչ բոլոր տուժածներին են այնտեղ ընդունում։ Շատ շրջանների հետ ներկայում կապ չկա։ Բացի այդ, զոհերի թվի հաշվարը դժվարանում է նաև մահացածներին 24 ժամվա ընթացքում թաղելու մահմեդական ավանդույթի պատճառով։ Մայոտի բնակիչների մեծամասնությունը մահմեդական է։

Ավերիչ փոթորկի հետևանքով ավերվել է արշիպելագի գրեթե բոլոր խարխուլ և ոչ ամուր կառուցված բնակարանները։ Իշխանությունների տվյալներով՝ նման տներում ապրում է շուրջ 100 հազար մարդ։ Մտավախություն կա, որ նրանցից շատերը կարող էին զոհվել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի