Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ

Լուրեր

17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
17.07.2026 | 22:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
17.07.2026 | 22:00
Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
17.07.2026 | 21:50
Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո
17.07.2026 | 21:39
Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը
17.07.2026 | 21:26
«Ոդիսևս» նոր հեռուստասերիալի նկարահանումները Հայաստանում և Հունաստանում կմեկնարկեն 2027 թվականի սկզբին
17.07.2026 | 21:14
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
17.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ ռուս զինվորականները զանգվածային հարվածներ են հասցրել ուկրաինական կարևոր վառելիքային և էներգետիկ ենթակառուցվածքներին՝ ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի՝ ATACMS հրթիռներով Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա հարձակման, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ի պատասխան ամերիկյան հեռահար զենքի կիրառման՝ ՌԴ զինված ուժերը լայնածավալ հարված են հասցրել բարձր ճշգրտության օդային և ծովային զինատեսակներով Ուկրաինայի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքի կրիտիկական կարևոր օբյեկտներին։ Հարվածի նպատակը իրականացվել է։ Բոլոր թիրախները խոցվել են»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Ռուսական գերատեսչության տվյալներով՝ դեկտեմբերի 11-ին Ուկրաինայի Զինված ուժերը 6 ATACMS հրթիռներով հարված են հասցրել Ռոստովի մարզի Տագանրոգի ռազմական օդանավակայանին, ինչի հետևանքով անձնակազմի անդամներ են զոհվել։

Ուկրաինացի զինվորականներն այս լուրերը չեն մեկնաբանել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի