Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր համաձայնության կա Սիրիայում կարգավորման շուրջ

Լուրեր

08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ ասուլիսում հայտարարել է, որ «հրամայական» է՝ աշխատել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման վերածննդի դեմ Բաշար Ասադի տապալումից հետո, գրում է France 24-ը։

«Մեր երկրները քրտնաջան աշխատել են և շատ բան են տվել երկար տարիների ընթացքում՝ ապահովելու ԻԼԻՊ-ի տարածքային խալիֆայության վերացումը, ապահովելու, որ այդ սպառնալիքն այլևս չբարձրանա, և հրամայական է, որ մենք շարունակենք այդ ջանքերը»,- ասել է Բլինքենը։

Նա նաև հայտարարել է, որ ընդհանուր համաձայնություն կա, թե ինչ կցանկանային տեսնել Թուրքիան և Միացյալ Նահանգները Սիրիայում Ասադի տապալումից հետո՝ սկսած կառավարության ձևավորումից, որը կլիներ ներառական և աշխարհիկ։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Սիրիայի ապագա կառավարության աշխատանքը պետք է ուղղված լինի, մասնավորապես, կանանց, ինչպես նաև էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն իր հերթին հայտնել է, որ ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել են, թե ինչ կարող են անել Թուրքիան, ԱՄՆ-ը և տարածաշրջանային դերակատարները այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Սիրիայի ժողովրդի բարեկեցությունը, երկրի միասնությունը, ամբողջականությունը և ինքնիշխանությունը, փոխանցում է TRT Haber-ը։

«Մեր առաջնահերթությունները ներառում են Սիրիայում հնարավորինս արագ կայունության ապահովումը, ահաբեկչությանը կանխումը և այնտեղ ԻԼԻՊ-ի ու PKK-ի գերակայությունը թույլ չտալը»,- նշել է Ֆիդանը։

Նա հայտնել է, որ ԱՄՆ-ից գործընկերոջ հետ քննարկել են նաև Գազայի հարցը․ «Մենք պայմանավորվեցինք Գազայի հետ կապված հնարավորինս շուտ հրադադար հաստատելու վերաբերյալ»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի