ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg

Լուրեր

08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
Բոլորը

ՌԴ իշխանությունները համոզել են Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին, որ նա պատերազմում կպարտվի «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի իսլամիստների գլխավորած զինված խմբավորումներին և նրան առաջարկել են ապահով տարհանում, եթե անմիջապես հեռանա Սիրիայից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների, փոխանցում է Meduza-ն։

Լրատվամիջոցի երկու զրուցակիցներն ասել են, որ Ասադի փախուստը կազմակերպել են ռուսական հետախուզության աշխատակիցները։ Ըստ նրանց՝ հետախուզության աշխատակիցներն Ասադին դուրս են բերել՝ օգտագործելով Սիրիայում ռուսական ավիաբազան։

Միաժամանակ, ըստ հրապարակման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է բացատրել, թե ինչու ռուսական հատուկ ծառայությունները չեն նկատել Ասադի ռեժիմի համար աճող սպառնալիքը, քանի դեռ շատ ուշ չի եղել։ Այս մասին ասել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը:

Bloomberg-ը նշում է, որ ի սկզբանե Սիրիայում ռուսական զորքերը հարվածներ են հասցրել սիրիական զինված խմբավորումներին՝ փորձելով հետ մղել նրանց և ուժեղացնել Ասադի ուժերը։ Բայց քանի որ սիրիական կառավարական զորքերը շատ դիմադրություն են չեն ցուցաբերել, և խմբավորումները, գրավելով Հալեպն ու Համան, սկսել են առաջ շարժվել դեպի ռազմավարական նշանակության Հոմս քաղաք, Ռուսաստանը հանգել է եզրակացության, որ չի կարող պաշտպանել Ասադի ռեժիմին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի արձագանքել գործակալության՝ մեկնաբանություն տալու  խնդրանքին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի