Բայդենի վարչակազմը նախատեսում է խստացնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները` նախքան Թրամփի պաշտոնավարումը․ Bloomberg

Լուրեր

09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է ռուսական նավթի արտահանման դեմ պատժամիջոցների խստացումը՝ Կրեմլի վրա ճնշումը մեծացնելու համար, ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց առաջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ հնարավոր նոր սահմանափակումների մանրամասները դեռ մշակվում են, սակայն, ինչպես Bloomberg-ին հայտնել են գործընթացին ծանոթ մի քանի աղբյուրներ, պատժամիջոցները կարող են ազդել Ռուսաստանի Դաշնությունից նավթի մի քանի տեսակների վրա: Բայդենի վարչակազմը երկար ժամանակ չէր գնում այդ քայլին, հատկապես նախագահական ընտրություններին նախօրեին՝ վախենալով էներգակիրների գների աճից։

Սակայն նավթի գների անկման և աճող մտավախությունների պատճառով, որ Թրամփը կարող է ստիպել Ուկրաինային զիջումներ անել ՌԴ-ն, Բայդենի վարչակազմն «այժմ բաց է ավելի վճռական գործողությունների համար», ասել են  Bloomberg-ի աղբյուրները։

Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքով՝ Սպիտակ տունը դիտարկում է նաև ստվերային նավատորմի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, որոնց օգնությամբ Մոսկվան շրջանցում է ռուսական նավթի գնային շեմը։

Նշվում է, որ առաջիկա շաբաթներին կարող են նոր սահմանափակումները ներկայացվել, բացի այդ՝ Եվրամիությունը նույնպես նախատեսում է նմանատիպ միջոցներ ձեռնարկել։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հրաժարվել են լրատվամիջոցին մեկնաբանություններ տալ այս հարցի շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի