Հրազդան համայնքում էլեկտրական շչակ է գործարկվելու
Դեկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Սոլակ բնակավայրի մանկապարտեզում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով դասընթաց, որի ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ՆԳՆ ՓԾ-ի հաղորդագրությունում։