Որտեղ է Մոսկվայում բնակություն հաստատել Բաշար Ասադը․ Bild

Լուրեր

08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
Բոլորը

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը, որը կորցրել է իշխանությունը և փախել Ռուսաստան այն բանից հետո, երբ սիրիացի ապստամբները գրավել են Դամասկոսը, հնարավոր է՝ բնակություն է հաստատել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի էլիտար տարածքում, որտեղ նրա հարազատներն անշարժ գույք ունեն, գրում է Bild-ը։

Ըստ Financial Times-ի՝ Ասադի հարազատները 2013-2019 թվականներին առնվազն 19 շքեղ բնակարան են գնել Մոսկվայում՝ շուրջ 40 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: Փաստաթղթերի համաձայն՝ 13 սեփականություն պատկանում է Ասադի զարմիկ Հաֆիզ Մախլուֆին կամ նրա կողմից վերահսկվող ընկերություններին։ Նրա մեկ այլ զարմիկի կինը՝ Ռամի Մախլուֆը, գնել է ևս երկու բնակարան։ Չորս բնակարան գրանցված է Ասադի զարմիկներ Իհաբի և Իյադ Մախլուֆների անունով, իսկ Մախլուբը երեք սենյականոց բնակարան է գնել Մոսկվայի բիզնես կենտրոնից մի քանի րոպե հեռավորության վրա։

ՌԴ մայրաքաղաքում թանկարժեք անշարժ գույք գնելու համար Սիրիայի նախկին նախագահի հարազատներն օգտագործել են օֆշորային ընկերությունները։

Ասադների ընտանիքը վաղուց սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։ Նրա ավագ որդին՝ Հաֆեզ Ասադը, դեկտեմբերի սկզբին ավարտել է ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական թեզը Մոսկվայի պետական համալսարանում (ՄՊՀ): Նա շնորհակալություն է հայտնել համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիին այս հարցում ցուցաբերած օգնության համար։

Հիշեցնենք, որ Բաշար Ասադը հրաժարական է տվել նախագահի պաշտոնից և լքել Սիրիան դեկտեմբերի 8-ին, երբ սիրիացի ապստամբներն առանց լուրջ դիմադրության հանդիպելու մոտեցել են մայրաքաղաք Դամասկոսին, ապա վերահսկողության տակ վերցրել այն։ Ռուսաստանը, ինչպես հայտարարվել է, «մարդասիրական նկատառումներով» ապաստան է տվել Ասադի ընտանիքին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի