Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ներխուժումը Սիրիա

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի մուտքը անվտանգության գոտի և առաջխաղացումը դեպի սիրիական տարածք։

«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից 1974 թվականի Անջատման համաձայնագրի խախտումը՝ մուտքը Իսրայել-Սիրիա անվտանգության գոտի և շարունակական առաջխաղացումը դեպի սիրիական տարածք։ Այս զգայուն ժամանակաշրջանում, երբ հնարավոր է հասնել այն խաղաղությանն ու կայունությանը, որը երկար տարիներ տենչում էր սիրիացի ժողովուրդը, Իսրայելը կրկին ցուցադրում է իր օկուպացիոն քաղաքականությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ Անկարան վճռականորեն վերահաստատում է իր աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը, քաղաքական միասնությանը և տարածքային ամբողջականությանը։

Հավելենք, որ ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելի ռազմական ներխուժումը դեպի հարավային Սիրիա հասել է մայրաքաղաք Դամասկոսից մոտավորապես 25 կմ (16 մղոն) հարավ-արևմուտք: Սիրիական անվտանգության աղբյուրը հայտնել էր, որ իսրայելական զորքերը հասել են Քաթանա, որը գտնվում է սիրիական տարածքից 10 կմ դեպի արևելք ապառազմականացված գոտուց, որը բաժանում է Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքները Սիրիայից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի