Սիրիայում իրանական ուժեր չեն մնացել, Ասադի տապալումից հետո Թեհրանի հզորությունը չի թուլացել․ ԻՀՊԿ հրամանատար

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի թուլացել Սիրիայում իր դաշնակից Բաշար Ասադի տապալումից հետո, գրում է Reuters-ը։

«Մենք չենք թուլացել, Իրանի հզորությունը չի նվազել»,- ասել է Հոսեյն Սալամին խորհրդարանի անդամներին փակ նիստի ընթացքում:

Լրատվամիջոցը գրում է, որ Ասադի հեռանալը խաթարել է Թեհրանի կարողությունը՝ նախագծելու իշխանությունը և պահպանելու իր զինյալ խմբավորումների ազդեցությունը ամբողջ տարածաշրջանում, հատկապես, Լիբանանում իր դաշնակից «Հըզբոլլահ»-ի նկատմամբ, որն անցյալ ամիս համաձայնել է հրադադար կնքել Իսրայելի հետ:

«Սիոնիստական ​​ռեժիմի տապալումն օրակարգից դուրս չի բերվել »,- հայտարարել է Սալամին։

Նա նաև նշել է, որ Սիրիայում իրանական ուժեր չեն մնացել:

Ասադի իշխանության տապալումից հետո Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ էր արել ազգային երկխոսություն սկսել՝ Սիրիայի հասարակության բոլոր շերտերը ներկայացնող ներառական կառավարություն ձևավորելու համար: Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին կոչ էր արել «հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը»՝ նշելով, որ սիրիացի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի