Բլինքենն ու Ֆիդանը Սիրիայում վերջին զարգացումները, իշխանության խաղաղ փոխանցման հարցն են քննարկել

Լուրեր

08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ Սիրիայում վերջին զարգացումների վերաբերյալ։ ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդմամբ՝ Բլինքենը քննարկել է իշխանության խաղաղ անցման անհրաժեշտությունը՝ ներառական, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի ոգով:

«Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Սիրիայում ԻԼԻՊ-ի (D-ISIS) դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի առաքելությունը շարունակելու անհրաժեշտությունը և ապահովելու խաղաղ բնակչության, այդ թվում՝ խոցելի խմբերի ներկայացուցիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունն ամբողջ երկրում: Պետքարտուղար Բլինքենը կրկնել է Սիրիայում բոլոր դերակատարների կողմից մարդու իրավունքները հարգելու և միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բլինքենը նաև ցավակցություն է հայտնել Թուրքիայի Իսպարտա նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով թուրք զինծառայողների մահվան կապակցությամբ։

Թուրքական լրատվամիջոցներն էլ, ԱԳՆ-ում աղբյուրներին վկայակոչելով, հայտնում են, որ  Ֆիդանը Բլինքենին ասել է, որ «Թուրքիան երբեք թույլ չի տա ահաբեկչական կազմակերպություններին օգտվել Սիրիայում ստեղծված իրավիճակից»։ Ֆիդանըն ընդգծել է նաև Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության կարևորությունը։

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև խոսել է միջազգային հանրության կողմից սիրիացի ժողովրդին աջակցելու անհրաժեշտության մասին՝ վերականգնելու վաղուց լքված ենթակառուցվածքները և ընդգծել, որ կարևոր է ջանքեր գործադրել՝ ապահովելու մարդասիրական օգնության անխափան մատակարարումը Սիրիա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի