Ռուսաստանը Սիրիայի հարցով երկխոսության մեջ է Թուրքիայի հետ

Լուրեր

17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
17.07.2026 | 22:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
17.07.2026 | 22:00
Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
17.07.2026 | 21:50
Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո
17.07.2026 | 21:39
Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը
17.07.2026 | 21:26
«Ոդիսևս» նոր հեռուստասերիալի նկարահանումները Հայաստանում և Հունաստանում կմեկնարկեն 2027 թվականի սկզբին
17.07.2026 | 21:14
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
17.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը Սիրիայի հարցով երկխոսություն է վարում Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների հետ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք երկխոսության մեջ ենք Անկարայի ու տարածաշրջանային պետությունների հետ, այդ թվում՝ սիրիական գործերով։ Սիրիայում հիմա շատ դժվար ժամանակաշրջան է՝ կապված անորոշության հետ։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է երկկխոսություն պահպանել բոլոր տարածաշրջանային երկրների հետ։ Մենք կխորհրդակցենք և կվերլուծենք իրավիճակը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Սիրիայի վերջին իրադարձություններում Թուրքիայի դերի մասին հարցին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին իսլամիստ ապստամբների կոալիցիան, Հայաթ Թահրիր ալ-Շամի (HTS) գլխավորությամբ, որը վայելում է Թուրքիայի աջակցությունը, անսպասելի հարձակում սկսեց Սիրիայի հյուսիսում՝ երկրի նախագահ Բաշար Ասադի բանակի դիրքերի վրա։ Զինյալները գրավեցին Հալեպը, ապա Համա, Հոմս քաղաքներն ու հասան Դամասկոս՝ տապալելով Ասադին և իշխանությունը վերցնելով իրենց ձեռքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի