Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Բահրեյնում մեկնարկած աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 205 կգ արդյունք (85+120 կգ)․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Պոկում վարժությունում Ալեքսանդրան հաջող է կատարել առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 85 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում Ալեքսանդրան 120 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, հանդես գալով B խմբում, փոքր արծաթե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում: A խմբի արդյունքներից հետո Չոլակյանը երկամարտում զբաղեցրել է 7-րդ տեղը: