Բացահայտվել է հանցագործության 221 դեպք․ ՆԳՆ

Լուրեր

09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 6-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 221 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 38, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 26, խարդախության՝ 19, ֆիզիկական ներգործության` 18, գույքը ոչնչացնելու կամ վնասելու` 16, անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 12, հոգեկան ներգործության` 10, խուլիգանության ու թմրանյութի իրացման ՝ 6-ական, վստահված գույքի հափշտակման՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բնակարանային գողության, փաստաթղթերը կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, դատական ակտը չկատարելու, սառը զենքի հայտնաբերման և ինքնիրավչության՝ 3-ական, ավազակության, համակարգչային հափշտակության, ինքնավնասման, ազատությունից ապօրինի զրկելու, անառակաբարո արարք կատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու, հիգիենիկ նորմատիվները խախտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելու, պահելու, օգտագործելու կամ իրացնելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, մարդու առևանգման, շորթման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, քրեական ենթամշակույթ կրող անձին դիմելու և սեքսուալ բնույթի բռնի գործողության՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, դրամանենգության ու խուլիգանության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 16 հետախուզվող, կամավոր ներկայացվել՝ 4–ը։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար․ 4 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։