ԱՄՆ կօգնի պատասխանատվության ենթարկել Բաշար Ասադին օգնածներին․ Բլինքեն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգները կաջակցի միջազգային ջանքերին, որոնց նպատակն է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր օգնել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ինչպես նաև կառավարության ազդեցիկ պաշտոնյաներին, ովքեր աշխատել են նախորդ իշխանությունների օրոք, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել էր Ասադին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։

«Մենք կաջակցենք Ասադի ռեժիմին և նրա կողմնակիցներին պատասխանատվության ենթարկելու միջազգային ջանքերին՝ սիրիացի ժողովրդի դեմ կատարված վայրագությունների և հանցագործությունների համար, ներառյալ՝ քիմիական զենքի կիրառումը»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Վաշինգտոնն «ի գիտություն է ընդունել» զինված ընդդիմության առաջնորդների բոլոր վերջին հայտարարությունները, սակայն Բլինքենը խոստացել է գնահատել դրանք այն բանից հետո, երբ ընդդիմությունն «ավելի մեծ պատասխանատվություն վերցնի» կոնկրետ գործողություններում։

«Մենք կրկին կոչ ենք անում կողմերին՝ հարգել մարդու իրավունքները, ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար և պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը»,- ասվում է Պետքարտուղարության մեկնաբանության մեջ:

Դեկտեմբերի 8-ին հակակառավարական զորքերը գրավել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը։ Բաշար Ասադը հրաժարական է տվել և լքել երկիրը։ Նա ապաստան է ստացել Ռուսաստանում։ Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտարարել է իսլամիստների հետ բանակցությունների և իշխանության խաղաղ փոխանցում կազմակերպելու մտադրության մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի