Սիրիայի վարչապետը հայտարարել է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին․ Ասադի կառավարությունը տապալվել է․ Al Arabiya

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Սիրիայի հեղափոխության և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Հադի ալ-Բահրան Al Arabiya-ին հայտարարել է Բաշար ալ-Ասադի կառավարության տապալման մասին։

Ալ-Արաբիայի միջոցով դիմելով սիրիացի ժողովրդին՝ ալ-Բահրան հայտարարել է. «Ես ձեզ հայտարարում եմ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման մասին։ Իրավիճակն ապահով է և վրեժխնդրության կամ հաշվեհարդարի կարիք չկա։ Սիրիայի պատմության մութ էջն ավարտվել է»։

Ալ-Բահրան նաև ասել է, որ բանակը կվերակազմավորվի:

Սիրիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է կառավարությունը խաղաղ անցումային պայմաններում հանձնել ընդդիմադիր ուժերին։

Սիրիայի ազգային կոալիցիայի ղեկավարը նշել է, որ «կառավարական կառույցները կվերսկսեն իրենց գործունեությունը երկու օրվա ընթացքում», և որ «իշխանության փոխանցումը տեղի կունենա ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ»:

Ռազմական գործողությունների վարչության ղեկավար Աբու Մուհամեդ ալ Ջոլանին հրամայել է իր ուժերին չմոտենալ Դամասկոսի պաշտոնական հաստատություններին: Ալ-Ջոլանին ընդգծել է, որ այդ հաստատությունները կմնան վարչապետի իրավասության ներքո, քանի դեռ դրանք «պաշտոնապես» չեն հանձնվել, հաղորդում է AFP-ն: