Դոնալդ Թրամփը կմասնակցի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը

Լուրեր

08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փարիզում այսօր կկայանա Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Արարողության սպասված հյուրերի թվում են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարներ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարլիցի օրը, Վանաձոր, Սպիտակ ու Գյումրի այցելելուց ու երկրաշարժի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողների մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարարի վերաբացմանը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մինչ տաճարի բացումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախ կընդունի ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին (նախատեսված է տեղական ժամանակով ժամը 16։00-ին), ապա Ուկրաինայի նախագահ Զելենսկիին (ժամը 17։00-ին)։

Ուկրաինական անանուն աղբյուրը AFP-ին ասել է, որ «հնարավոր է» Զելենսկու և Թրամփի միջև զրույցը:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը կներկայացնի նրա կինը՝ Ջիլը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի գլխավոր խորհրդանիշներից մեկում՝ գոթական Աստվածամոր տաճարում,  հրդեհ էր բռնկվել 2019 թվականի ապրիլի 15-ին։ Տաճարի թաղածածկ առաստաղի մասերն ավերվել էին, 19-րդ դարի գագաթը փլվել էր, իսկ տաճարը մեծ վնաս էր կրել։

Հրդեհի գիշերն իսկ Էմանուել Մակրոնը խոստացել էր, որ Աստվածամոր տաճարը կվերականգնվի հինգ տարվա ընթացքում և կդառնա «ավելի գեղեցիկ, քան երբևէ»։