Այրվում է Փարիզի Աստվածամոր տաճարը․ ՈՒՂԻՂ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի Սուրբ Աստվածամոր  տաճարում՝  Նոտր Դամում: Այս պահի դրությամբ արդեն իսկ հրդեհը ոչնչացրել է տաճարի  ետնամասի գրեթե ողջ տանիքը։

Աշխարհի ամենահայտնի տաճարներից մեկը, որը հանդիսանում է Փարիզի խորհրդանիշը,   2013 թվականին նշեց իր 850 ամյակը։  Տաճարի հրատապ ռեստավրացիայի անհրաժեշտության մասին անցած տարի բարձրաձայնեց Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցին՝ դիմելով իշխանություններին  միջոցնել հատկացնել տաճարի վերանորոգման համար, քանի որ այն արդեն փլուզման վտանգի առաջ էր կանգնած։

Ներկայումս տաճարում իրականացվում էին վերակառուցման աշխատանքներ։

Այս պահին մեծ թվով հրշեջ ուժեր են աշխատում, տաճարի հարեւանությամբ տարածքն ամբողջովին ազատված է, սակայն դատելով հրդեհի մասշտաբներից, արդեն իսկ հնչում են հոռետեսական  կանխատեսումներ, որ հրդեհը, ըստ ամենայնի,  կոչնչացնի  Ֆրանսիայի այս ամենասիրված  մշակութային կոթողներից մեկը։ Կադրերում երեւում է, որ հրշեջներին հաջողվել է բարձրանալ տաճարի կամարներից մեկի վրա  եւ իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն կրակի տարածումը չափազանց մեծ է։

Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թվին՝ Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարներից։

Հարյուրավոր փարիզեցիներ  տաճարի հարեւանությամբ   հավաքված հետեւում են հրդեհաշիջման աշխատանքներին, նրանցից ոմանք արտասվում են՝ այդ անդառնալի կորստի գիտակցումից։

Թե որն է հրդեհի պատճառը՝ այս պահին հայտնի չէ։

Քիչ առաջ ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդեցին, որ հատուկ հայտարարությամբ հանդես կգա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։