Միրզոյանը Սլովակիայի իր պաշտոնակցին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սլովակիայի միջև երկկողմ փոխգործակցության հնարավորությունները՝ ընդգծելով բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով տարբեր ուղղություններով համագործակցությանը նոր խթան հաղորդելու պատրաստակամությունը։

«Արարատ Միրզոյանը և Յուրայ Բլանարը մտքեր են փոխանակել ԵՄ ընդլայնման գործընթացների շուրջ։ Գոհունակությամբ նշվել է ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ձևավորման շուրջ քննարկումների ակտիվ դինամիկան, անդրադարձ է կատարվել դրա հիմնական, այդ թվում՝ քաղաքական ու անվտանգային, բնույթի բաղադրիչներին:

Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցում գրանցված դրական առաջընթացին՝ նախարար Միրզոյանը շեշտել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Որպես խաղաղության օրակարգի արդյունավետ կյանքի կոչման կարևոր գրավական՝ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին։