Ռազմավարական Համան գրավելուց հետո սիրիական ապստամբ խմբավորումները մոտեցել են Հոմս քաղաքին

Լուրեր

09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
Բոլորը

Սիրիական ապստամբ զինյալները ընդամենը հինգ կիլոմետր են հեռու Հոմս քաղաքից՝ այն ռազմավարական Համային միացնող ճանապարհի երկու քաղաքների նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով AFP-ին։

«Հայաթ Թահրիր ալ-Շամը (HTS) և դաշնակից խմբավորումները հասել են հինգ կիլոմետր հեռավորության վրա Հոմս քաղաքի արվարձաններից՝ Ռաստան և Թալբիսե քաղաքները վերահսկելուց հետո»,- նշում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։

Նշվում է, որ Հոմսի վերահսկողությունը թույլ կտա ընդդիմությանը «կտրել դեպի սիրիական ափ տանող գլխավոր ճանապարհը», որը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ալևիական փոքրամասնության հենակետն է:

Հիշեցնենք, որ սիրիական բանակը պաշտոնապես հայտարարել է, որ կորցրել է վերահսկողությունը ռազմավարական նշանակության Համա քաղաքի նկատմամբ, զորքերը դուրս են բերվել այնտեղից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի