Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն «պատրաստ է օգտագործել ցանկացած միջոց Ուկրաինայում պարտությունից խուսափելու համար»

Լուրեր

29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանը թույլ չի տա, որ Արևմուտքն իրեն «ռազմավարական պարտության» մատնի Ուկրաինայում և պատրաստ է օգտագործել ցանկացած միջոց՝ դրան հասնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, փոխանցում է The Moscow Times-ը։

«Ուղերձը, որը մենք ցանկանում էինք փոխանցել՝ փորձարկելով այս գերձայնային համակարգն իրական պայմաններում, այն է, որ մենք պատրաստ կլինենք անել ամեն ինչ՝ պաշտպանելու մեր օրինական շահերը»,- ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը կարող է նման «լրացուցիչ մեսիջներ ուղարկել», քանի որ Լոնդոնում և Բրյուսելում «որոշ անհատներ» «միանգամայն ճիշտ չեն գնահատում իրավիճակը»։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև մեղադրել է Արևմուտքին «աշխարհում իր գերիշխանությունը պահպանելու համար» պայքարելու մեջ, մինչդեռ Ռուսաստանը, ըստ նրա, պաշտպանում է սեփական անվտանգային շահերը և «կռվում» է Ուկրաինայում ապրող մարդկանց համար։

«Մենք մտադիր չենք ոչնչացնել ուկրաինացի ժողովրդին։ Նրանք եղբայրներ ու քույրեր են ռուս ժողովրդի համար»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ արևմտյան երկրներն առաջարկում են դադարեցնել պատերազմն Ուկրաինայում՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա և հարգելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

«Ասում են՝ Ռուսաստանը պետք է հեռանա։ Սա սխալ մոտեցում է»,- հայտարարել է Լավրովը։

Նա հիշեցրել է ազգերի ինքնորոշման իրավունքը՝ ընդգծելով, որ Ղրիմի և Դոնբասի բնակիչները չեն ցանկանում վերադառնալ Ուկրաինա։ Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ Միացյալ Նահանգները հրապարակայնորեն և փակ ուղիներով պնդում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի «խաղաղության բանաձևի», ինչպես նաև նրա «հաղթանակի ծրագրի» հետ կապված։ Մինչդեռ, նրա խոսքով, պատերազմի դադարեցման Ռուսաստանի հիմնական պահանջը մնում է նույնը՝ Ուկրաինայի ոչ դաշինքային կարգավիճակ՝ Կիևին հավաքական անվտանգության երաշխիքների դիմաց։

«Ոչ մի ՆԱՏՕ, ոչ մի ռազմաբազա, ոչ մի զորավարժություն»,- պարզաբանել է Լավրովը՝ հավելելով, որ Մոսկվան այժմ պնդում է, որ Ուկրաինայի չորս օկուպացված շրջանները ճանաչվեն որպես ռուսական:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի