Բայրամովը ԵԱՀԿ-ում ՀՀ-ին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու մեջ

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Նախկին Մինսկի խմբի գործընթացի հետ կապված ԵԱՀԿ կառույցները հնացած են և չեն համապատասխանում իրականությանը։ Այդ կառույցները թղթի վրա պահելը հակասում է կազմակերպության ֆինանսական կանոններին։ Ըստ այդմ՝ այս իրավիճակը պետք է կարգավորվի բյուջետային գործընթացի շրջանակում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ նիստում ունեցած ելույթում։

«Հայ-ադրբեջանական համատեքստում զգալի քայլեր են ձեռնարկվել տեղում: Ի վերջո, խաղաղությունը, ըստ էության, հաստատվել է անօրինական ռազմական ուժերի տեղակայման վերացումով և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնմամբ։ Սա էականորեն նոր պայմաններ է ստեղծել միջպետական ​​կարգավորման համար ճանապարհ հարթելու համար»,- հայտարարել է Բայրամովը։

Նա նշել է, թե Նախարարների խորհրդի վերջին նիստից հետո Ադրբեջանն ու Հայաստանը ուղիղ երկկողմ երկխոսության միջոցով ավարտել են իրենց սահմանների որոշ հատվածի սահմանազատումը։ Ըստ նրա՝ առանձին ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել նաև երկկողմ համաձայնագրի նախագծի տեքստում։

Բայրամովը շեշտել է՝ «այդ ձեռքբերումները ցույց են տալիս, որ ուղղակի երկկողմ բանակցությունները լավագույն և միակ կենսունակ ուղին են կարգավորման գործընթացում առաջ շարժվելու համար»։

«Չնայած առաջընթացին՝ կարգավորման  ճանապարհին կան մշտական ​​մարտահրավերներ։ Դրա վերջնականացումը կախված է Հայաստանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու հռչակված հանձնառությունից, ներառյալ՝ վերացնելով տարածքային պահանջները, որոնք դեռևս ներառված են երկրի Սահմանադրության մեջ և այլ օրենսդրական ակտերում: Խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատումը չի կարող կայուն և անշրջելի լինել, եթե Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը շարունակվի կասկածի տակ դրվել Հայաստանի Սահմանադրության մեջ, իսկ Հայաստանի կողմից երկկողմ համաձայնագրի իրականացումը կախված լինի ներքաղաքական իրավական կամ քաղաքական սցենարներից»,- ասել է Բայրամովը։

Նա հայտարարել է, թե «այս կրիտիկական պահին, երբ Ադրբեջանի և Հայաստանի համար կա առճակատման էջը շրջելու և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու պատմական հնարավորություն, բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա կարգավորման գործընթացի ավարտին»։

«Միևնույն ժամանակ, ավելի լայն միջազգային հանրությունը նույնպես պատասխանատվություն է կրում՝ չվնասելու ընթացող գործընթացին՝ զերծ մնալով սադրիչ գործողություններից և լարվածություն հրահրելով, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի