Թուրքիայի ԱԽ-ն հույս է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումերը կհանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը

Լուրեր

07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
Բոլորը

Անկարայի նախագահական համալիրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախօրեին տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ Նիստի արդյունքներով պաշտոնական հայտարարություն է տարածվել։

«Մեր ակնկալիքն ու հույսն է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումերը կհանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը, նաև նշվել է, որ  տևական խաղաղությունը կբխի մեր տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերից»,-ասվում է հայտարարության մեջ։

Խորհրդին զեկուցվել է իրականացված գործողությունների մասին, ներառյալ «ահաբեկչական PKK/KCK-PYD/YPG, FETO և DAESH ահաբեկչական կազմակերպությունների դեմ», ինչպես նաև վերջին միջազգային զարգացումները:

Ընդգծվել է, որ Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումը «Պաղեստինի հարցի արդար և տևական լուծման համար»։ Նշվել է, որ Սիրիայում վերջին զարգացումները ևս մեկ անգամ ընդգծում են քաղաքացիական բնակչության պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման կարևորությունը, և որ «ռեժիմը պետք է հաշտվի սեփական ժողովրդի և օրինական ընդդիմության հետ»։ Ընդգծվել է, որ Անկարան հետևողականորեն աջակցել է Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության պաշտպանությանը և պատրաստ է ներդնել անհրաժեշտ բոլոր ռեսուրսները այդ նպատակով և որ անկայունության մթնոլորտը շահարկել փորձող «ահաբեկչական կազմակերպությունները չեն հանդուրժվի»։

Թուրքիայի ԱԽ նիստում քննարկվել է նաև Ուկրաինայի պատերազմի հետ կապված վերջին իրավիճակը, գնահատվել է միջազգային զարգացումների հնարավոր ազդեցությունը հակամարտության ընթացքի վրա։ Ընդգծվել է պատերազմի սրումը կանխելու, հրադադարի անհապաղ ձեռքբերման, արդար խաղաղության հաստատման կարևորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի