Պենտագոնը հայտնել է ՌԴ և ԱՄՆ ԳՇ պետերի «արտասովոր» հեռախոսազրույցի մասին

Լուրեր

08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
Բոլորը

Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն անցյալ շաբաթ «չափազանց արտասովոր» հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ շտաբների պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ։ Այս մասին հայտնում են ABC հեռուստաընկերությունը և New York Times-ը։

Ըստ ABC-ի՝ Գերասիմովը նոյեմբերի 27-ին զանգահարել է Բրաունին և զգուշացրել Միջերկրական ծովում ռուսական նավերից գերձայնային հրթիռների առաջիկա փորձնական արձակման մասին։

Դեկտեմբերի 3-ին ՌԴ Pաշտպանության նախարարությունը հրապարակավ հայտարարեց, որ փորձարկումը տեղի է ունեցել Միջերկրական ծովի արևելյան հատվածում։

Ըստ New York Times-ի` Գերասիմովը նաև ասել է ամերիկացի գործընկերոջը, որ նոր հրթիռի փորձարկումը, որը Կրեմլն անվանում է «Օրեշնիկ», ծրագրվել է շատ ավելի վաղ, քան Բայդենի վարչակազմը թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ATACMS-ը Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար: Մինչդեռ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրթիռային հարձակումը ներկայացրել է որպես պատասխան ՌԴ տարածքում ATACMS-ի առաջին հարվածին։

ABC-ն և New York Times-ը հայտնում են զրույցի բովանդակությունը Պենտագոնի անանուն աղբյուրներից։ Բրաունի մամուլի քարտուղար, կապիտան Ջերիլ Դորսին հաստատել է զանգը և հավելել, որ «գեներալ Գերասիմովի խնդրանքով գեներալ Բրաունը համաձայնել է իր նախաձեռնությամբ չհրապարակել զանգի բովանդակությունը», մեջբերում է NYT-ը։

Մոսկվան չի մեկնաբանել այս լուրերը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի