Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի բոլոր պարտավորությունները պահպանվում են․ Տասմագամբետով

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Հայաստանի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են, իսկ ՀԱՊԿ հարթակի շուրջ քննարկումներին Հայաստանի չմասնակցելը չի ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Հայաստանի չմասնակցելը մեր կազմակերպությունում ընթացող բոլոր հարցերի քննարկմանը չի ազդում մեր աշխատանքի արդյունավետության վրա։ Սակայն մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, և Հայաստանի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են»,- ասել է Տասմագամբետովը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը ցանկացած պահի կարող է լիարժեքորեն վերադառնալ կազմակերպության աշխատանքներին, ՀԱՊԿ անդամ երկրների կողմից չկան առարկություններ կամ խոչընդոտներ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Ղազախստանում կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին Հայաստանը չի մասնակցել։ Պաշտոնական Երևանն ամենաբարձր մակարդակով հայտարարել է ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի