Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը կրկին Մոսկվա է մեկնել․ այս անգամ հարցազրույց է վերցրել Լավրովից

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկացի հայտնի լրագրող, Fox News հեռուստաալիքի նախկին հաղորդավար Թաքեր Կարլսոնը պատմել է, որ կրկին մեկնել է Մոսկվա և այս անգամ հարցազրույց է վերցրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովից, գրում է Meduza-ն։

Նա հայտարարել է, որ շատ ամերիկացիներ մուտք չունեն որևէ այլ տեսակետի, քան այն, որ իրենց առաջարկում են NBC News-ը և The New York Times-ը։

«Մենք ավելի քան մեկ տարի փորձում էինք հարցազրույց վերցնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից։ Մենք մոտեցել ենք տարբեր կողմերից, զրուցել ենք նրա շրջապատում շատ տարբեր մարդկանց հետ, ճաշել նրանց հետ: Անընդհատ բանակցել ենք, բայց այդ ջանքերը խափանվել են ԱՄՆ կառավարության կողմից»,- ասել է Կարլսոնը:

Ըստ նրա՝ Կիևում ԱՄՆ դեսպանատունը, իբր, Զելենսկիի կառավարությանն ասել է, որ նա չի կարող հարցազրույց տալ։ Եվ քանի որ իր թիմը չի կարողացել  խոսել Զելենսկիի հետ, վերադարձել է Մոսկվա՝ հարցազրույց վերցնելու Լավրովից, ինչպես Կարլսոնն է նրան անվանել՝ աշխարհի ամենաերկար աշխատող արտգործնախարարից, որը 25 տարի եղել է Ռուսաստանի կառավարության կազմում:

Նա հայտարարել է, որ Լավրովին հարցրել է այն մասին՝ արդյո՞ք գնում են դեպի աննախադեպ հակամարտության Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև, կա՞, արդյոք, Ռուսաստանին Արևելքում իր ազդեցության գոտիներից դուրս բերելու և նրան դեպի Արևմուտք վերակողմնորոշելու միջոց, և արդյո՞ք Դոնալդ Թրամփի ընտրությունը նշանակում է Ուկրաինայում պատերազմի ավարտ։

Կարլսոնը տեղեկացրել է, որ հարցազրույցը հրապարակվելու է «շատ շուտով»: Այդ մասին հայտնել է նաև ՌԴ  ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը հրապարակել է հեռուստահաղորդավարի և Լավրովի լուսանկարը։

Նախորդ անգամ Թաքեր Կարլսոնը Մոսկվա էր այցելել 2024 թվականի փետրվարին և հարցազրույց վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի