Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում զարգացումները, գլոբալ ու տարածաշրջանային հարցեր

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։

Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ` զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում վերջին զարգացումները, համաշխարհային ու տարածաշրջանային խնդիրները։

«Նշելով, որ Թուրքիան աշխատում է Սիրիայում արդար և տևական լուծման համար՝ միաժամանակ շարունակելով աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը, նախագահ Էրդողանը ընդգծել է տարածաշրջանում դիվանագիտության համար ավելի շատ տեղ հատկացնելու կարևորությունը և շեշտել, որ սիրիական ռեժիմը պետք է ներգրավվի քաղաքական լուծման գործընթացում։ Նշելով, որ խաղաղ բնակչությանը վնասելուց խուսափելը կարևորագույն խնդիր է Սիրիայում վերջին զարգացումների համատեքստում, նախագահ Էրդողանն ասել  է, որ Սիրիան չպետք է դառնա ավելի մեծ անկայունության աղբյուր, և որ Թուրքիան անում է հնարավորը Սիրիայում  հանգստությունը վերականգնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նա նաև հայտարարել է, որ «Թուրքիան կշարունակի պահպանել իր վճռական դիրքորոշումը ահաբեկչական PKK-ի դեմ պայքարում և նրա ընդլայնումների, որոնք փորձում են օգտվել Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներից»։

Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության էլ՝ կողմերը մանրամասն դիտարկել են Սիրիայում կտրուկ վատթարացած իրավիճակը։ Երկրների ղեկավարները պայմանավորվել են կապի մեջ լինել կարգավորման ուղիներ գտնելու համար։

Պուտինն ընդգծել է «արմատական ​​խմբավորումների կողմից սիրիական պետության դեմ ահաբեկչական ագրեսիան շուտափույթ դադարեցնելու և երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը վերականգնելու օրինական իշխանությունների ջանքերին լիարժեք աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, մասնավորապես նաև օգտագործելով տարածաշրջանում Անկարայի առկա հնարավորությունները»։

«Առաջնորդները կողմ են արտահայտվել ինչպես երկկողմ ձևաչափով համագործակցության ամրապնդմանը, այնպես էլ  Աստանայի գործընթացի շրջանակներում։ Նշվել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև հետագա սերտ համակարգման առանցքային նշանակությունը Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում»,- հայտնում է մամուլի ծառայությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի