«Այդ որոշումը ես կանվանեի թշնամական ակտ». Ատոմ Մարգարյանը՝ Վրաստանի կառավարության որոշման մասին

Լուրեր

14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
Բոլորը

Հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանում կբարձրանա նվազագույն կենսաթոշակը` կազմելով 25.500 դրամ: Կառավարությունը վստահեցնում է, որ Հայաստանում այլևս չի լինելու ծայրահեղ աղքատ թոշակառու: Factor.am-ի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանն ասաց, որ սա մեկ քայլ առաջ է: «Նվազագույն կենսաթոշակը շատ ցածր է: Այն չի համապատասխանում պարենային զամբյուղին: Այս որոշումը նպատակ ունի ապահովել այդ զամբյուղի ծածկույթը: Սա կանդրադառնա 60-70.000 թոշակառուի վրա, ինչը ողջունելի է: Ամբողջ խնդիրն այն է, որ միջին կենսաթոշակը մոտ 42.000 դրամ է: Ցածր է նաև նվազագույն աշխատավարձը: Այդ ցուցանիշներն արհեստական պահվում են ցածր մակարդակի վրա: Բյուջեն հավասարակշռելու և հետագայում բարեփոխումներ անելու համար է արվում դա: Բայց ցածր աշխատավարձն ու կենսաթոշակը երբեք մրցունակություն չեն ապահովում: Պետք է վերանայել նվազագույն աշխատավարձը, որն այսօր 55.000 դրամ է: Իհարկե, վերանայել նվազագույն կենսաթոշակը` այն մոտեցնելով միջին կենսաթոշակի թվին: Շատ կարևոր է վարել աշխատավաձի հետ կապված քաղաքականություն, որը հնարավորություն կտա թիրախավորել բարձր արտադրողականություն ունեցող ոլորտները»,- նշեց պարոն Մագարյանը:

Ամեն անգամ, երբ արժեզրկվում է ռուբլին, մեզ սկսում է անհանգստացնել ՀՀ տնտեսության վրա դրա ազդեցությունը: Հիշենք 2014-ի դեկտեմբերի խուճապը: Տնտեսագետի խոսքով` պետք է կրճատել տրանսֆերտներից կախվածությունը: Ըստ նրա` այն, որ 1 դոլարը համարյա 70 ռուբլի է, այնքան էլ շոկային չէ Ռուսաստանի տնտեսության համար, քանի որ նավթի գները կայուն են, ինչը հնարավորություն է տալիս չեզոքացնել ազդեցությունները: Ատոմ Մարգարյանը փաստեց, որ ՌԴ իշխանությունները, իհարկե, ունեն մտահոգություններ, վերջերս նրանք վերանայեցին վերաֆինանսավորման տոկոսադրույքները` ցանկանալով զսպել գնաճի միտումները:

«Տրանսֆերտների և դրսում աշխատող մեր հայրենակիցների եկամուտների պակասելու վտանգներ կան: Հայաստանի քաղաքականությունը պետք է նպաստի, որ Ռուսաստանի մեր հայրենակիցները ցանկանան իրենց գումարներն այստեղ ներդնել, որովհետև այնտեղ վիճակը վատթարանալու է»,- ընդգծեց Մագարյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերջերս նշել է, որ ցանկացած տնտեսական միություն, կազմակերպություն կամ միավորում, որպես կանոն, շատ ավելի արդյունավետ է, երբ գործում է միասնական արժույթի դաշտում։ Նախկինում էլ ԵՏՄ տարածքում միասնական արժույթի մասին խոսել է Հովիկ Արբահամյանը: «Երբ Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, պայմանագրերի մեջ կային կետեր, որ մինչև 2025 թվականը պետք է միասնական վալյուտային միություն ստեղծվի: Բայց դա ենթադրվում էր անել անցնցում ժամանակահատվածում: Ռուսական ռուբլին այսօր այնպիսի ճնշումների տակ է, որ միասնական արժույթի մասին խոսելն անգամ ժամանակավրեպ է: Խոսքն այլ բանի մասին է: Խոսքը վերաբերում է փոխադարձ առևտրում ազգային արժույթի օգտագործմանը: Օրինակ` եթե գործարքի կողմերը համաձայն են, հայկական դրամը կարող է օգտագործվել հայ-ռուսական առևտրային հարաբերություններում: Նույնը կարող է լինել նաև այլ երկրների դեպքում: Հովիկ Աբրահամյանի առաջակը ենթադրում էր ներկրվող գազի համար վճարել ռուսական ռուբլիով`շրջանցելով երրորդ երկրի արժույթը: Դա թույլ կտար նաև խնայել: Եվրամիության միասնական արժույթը` եվրոն, ստեղծվել է 50 տարվա քննակումների արդյունքում, 4 փուլ է անցել: Երկրի ղեկավաները չեն նստել և միանգամից անցել միասնական արժույթի: Գոյություն ունեն նվազագույն շեմեր, որոնք թույլ են տալիս անցնել վալյուտային միությանը` բյուջեների դեֆիցիտներ, փոխարժեքի տատանումներ, գնաճ, վճարային հաշվեկշռի ցուցիչներ, աշխատաշուկայի համապատասխանության ցուցիչներ: Մարդիկ այսօր քննարկում են ոչ այնքան իրական խնդիրներ: Այս ամենը ռեալ փորձագիտական քննարկումների կարիք ունի, որ քաղաքացիները ճիշտ պատկերացում ունենան: Այսօրվա իրավիճակը չի նպաստում նաև միասնական էներգետիկ շուկայի ձևավորմանը: Այդ մասին էլ էր շատ խոսվում: Ո՞ ւր է գազի միասնական սակագինը: Իսկ ընդհանուր արժույթի մասին դեռ շատ վաղ է խոսել»,- նկատեց մեր զուցակիցը:

Վրաստանի կառավարության որոշումը`արգելել ցամաքային ճանապարհով բեռնատարներով դեպի Հայաստան ցորենի ներկրումը, խնդիրներ է առաջացնել բեռնափոխադրողների համար: Տնտեսագետը,անդրադառնալով այդ հարցին, նշեց. «Այդ որոշումը ես կանվանեի թշնամական ակտ: Ցորենը ոչ միայն սննդամթերք է, այլ նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանք: Ինչ մաքսային, հարկային և այլ պատճառներով էլ այն քողարկված լինի, դա բարեկամ երկրի քայլ չէ` հաշվի առնելով մեր սահմանափակ ռեսուրսները: Սա կարող է հետագայում էլ հետևանքներ ունենալ, քանի որ Հայաստանը տարանցիկ երկիր է Վրաստանի համար: Տարբեր ապրանքների վրա կարող են սահմանափակումներ դրվել: Եթե սա վրացական գործարար էլիտայի որոշ ներկայացուցիչների նեղ շահերի համար է արվում, շատ վատ է: Կրկնակի վատ է, եթե երրորդ երկրի դրդմամբ է արվում: Չասենք, որ դա լուրջ ազդեցություն կունենա մեր շուկայի վրա, միշտ էլ կա այլընտրանք, բայց իրավիճակը, որը ստեղծվել է, խիստ բացասական է»:

Լևոն Փանոսյան