Շոլցն ասել է, թե ճամպրուկով ինչ է բերել Կիև

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կիև կատարած այցի ժամանակ Rimowa ապրանքանիշի ճամպրուկով է եղել։ Սոցցանցերի օգտատերերն ուշադրություն են դարձրել այդ հանգամանքին և սկսել ենթադրություններ անել, թե ինչ կարող էր լինել ճամպրուկում։ Շոլցին այս մասին հարցրել են մամուլի ասուլիսի ժամանակ, ինչին ի պատասխան՝ նա ասել է, թե դրանում «ճամփորդական իրեր» են եղել:

Մինչ այս, Գերմանիայի կանցլերը ճանապարհորդել է կաշվե պայուսակով։ NTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ սոցցանցերում ենթադրություններ են պտտվում, որ նրա ճամպրուկում սուրճի թերմոս և սենդվիչներ են եղել։ Ոմանք էլ կատակել են, որ Օլաֆ Շոլցը ճամպրուկով է բերել Ուկրաինայի համար հայտարարված 650 միլիոն եվրոյի զենքի մատակարարումները: Մեկ այլ վարկածով էլ՝ ճամպրուկը դատարկ է եղել, և կանցլերը ծրագրել է դրանով ինչ-որ բան վերցնել Կիևից։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը Շոլցին հարցրել է ճամպրուկի պարունակության մասին։

«Որքա՞ն մանրամասն բոլորին պատասխանեմ։ Հիմնականում ճամփորդական աքսեսուարներ, սպիտակեղեն և այլ անհրաժեշտ իրեր»,- պատասխանել է նա։

Գերմանիայի կանցլերն Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել երեկ՝ դեկտեմբերի 2-ին։ Սա նրա երկրորդ այցն էր ռուսական ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Ուղևորության ընթացքում Օլաֆ Շոլցը վստահեցրել է, որ Գերմանիան մնալու է Ուկրաինայի գլխավոր աջակիցը Եվրոպայում, ինչպես նաև խոստացել, որ Կիևին աջակցությունը Գերմանիայի իշխանությունների կողմից չի թուլանա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի