ԱՄՆ-ը վրաց ժողովրդի կողքին է. Մեթյու Միլլեր

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թբիլիսիին հստակ հասկացրել է՝ մտահոգված է քայլերով, որոնք ձեռնարկվել են ԵՄ-ի հետ ավելի մեծ ինտեգրման ճանապարհից հեռանալու ուղղությամբ: Միլլերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը կանգնած է վրաց ժողովրդի կողքին, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

«Մենք այս ամբիոնից պատժամիջոցները նախապես չենք դիտարկում, բայց երբ պատժամիջոցների մասին հայտարարություններ ենք ունենում, անում ենք դա։ Ինչպես տեսաք՝ պատժամիջոցներ կիրառեցինք Վրաստանի կառավարության ներկայացուցիչների նկատմամբ, մտցրեցինք վիզային սահմանափակումներ, այլ միջոցներ ձեռնարկեցինք, կասեցրինք 95 միլիոն դոլարի վճարումը Վրաստանի կառավարությանը։ Մենք հստակ հայտարարել ենք՝ անհանգստացած ենք քայլերով, որոնք նրանք ձեռնարկել են, որպեսզի շեղվեն Եվրոպայի հետ մեծ ինտերգրման ճանապարհից»,- հայտարարել է Միլլերը։

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ը դադարեցրել է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման մասին ԱՄՆ-ի հայտարարությունը «ժամանակավոր երևույթ» է անվանել։ Նա մեկնաբանել է նաև ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանիի հրաժարականը՝ նշելով, որ այդ փաստն ափսոսանքի զգացում է առաջացնում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի