ՌԴ-ն հարվածել է Տերնոպոլին․ քաղաքի մի մասը հոսանքազրկված է

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Դեկտեմբերի 3-ի գիշերը ռուսական բանակը  «Շահեդ»-ներով հարվածել է Տերնոպոլին։ Անօդաչուն թիրախավորել է էլեկտրամատակարարման հանգույց, քաղաքի մի մասը հոսանքազրկվել է,  տեղի իշխանություններին հղումով հայտնում է Current Time-ը։
«Թշնամական ԱԹՍ-ն հարվածել է Տերնոպոլի տարածքում կրիտիկական ենթակառուցվածքի։ Քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության»,- գրել է Տերնոպոլի քաղաքապետ Սերգեյ Նադալը իր տելեգրամ ալիքում։
Նրա խոսքով՝ արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ու էներգետիկներն աշխատում են գրոհի հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Նադալը կոչ է արել տեղի բնակիչներին ջուր հավաքել, քանի որ էլեկտրաէներգիայի խափանման պատճառով կանխատեսվում են նաև ջրամատակարարման հետ կապված խնդիրներ։
Դեկտեմբերի 2-ի գիշերը Տերնոպոլում «Շահեդները» հարվածել էին հինգ հարկանի բնակելի շենքի, ինչի հետևանքով մահացել էր մեկ մարդ, ևս երեքը՝ վիրավորվել։ Նոյեմբերի 26-ի գիշերն էլ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքները լրջորեն վնասվել էին, քաղաքում հոսանքի ու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ էին առաջացել, տրոլեյբուսները ժամանակավորապես դադարեցրել էին իրենց աշխատանքը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի