Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում զարգացումները, Հարավային Կովկասին վերաբերող հարցեր

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով ԱԳՆ-ում աղբյուրներին, հայտնում են, որ քննարկվել են Սիրիայում վերջին զարգացումները։ Ֆիդանը Բլինքենին ասել է, թե Սիրիայում «Թուրքիան դեմ է ցանկացած գործողության, որը կարող է մեծացնել անկայունությունը, և Անկարան երբեք թույլ չի տա ահաբեկչական գործողություններ սիրիացի խաղաղ բնակչության դեմ»։

Ֆիդանն ասել է, որ այս համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Սիրիայում լարվածության նվազեցման օգտին։ Նա նշել է, որ Սիրիայում խաղաղություն և հանգստություն հաստատելու համար պետք է ավարտին հասցվի վարչակարգի և ընդդիմության միջև քաղաքական գործընթացը։

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Լիբանանում մշտական հրադադարի համար Իսրայելը պետք է կատարի իր պարտավորությունները։ Բացի այդ, Գազայում պետք է հնարավորինս շուտ հրադադար հաստատվի, իսկ տարածաշրջան պետք է մարդասիրական օգնություն հասցվի։

Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի ու Հարավային Կովկասի հարցերը։

ԱՄՆ Պետքարտուղարությունն էլ հայտնում է, որ կողմերը քննարկել են Սիրիայում արագ զարգացող իրավիճակը։

«Պետքարտուղար Բլինքենը և արտաքին գործերի նախարար Ֆիդանը քննարկել են Հալեպում և այլուր ապաէսկալացիայի անհրաժեշտությունը և քաղաքացիական անձանց կյանքի ու ենթակառուցվածքների պաշտպանությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի